ՀՀԿ–ն կարող է չընդգրկվել նոր խորհրդարանում ռեյտինգային ընտրական համակարգի չեղարկման դեպքում. քաղմեկնաբան

07.05.2018, 16:39
Հայաստանում կարող է չեղարկվել ռեյտինգային ընտրական համակարգը:
ՀՀԿ–ն կարող է չընդգրկվել նոր խորհրդարանում ռեյտինգային ընտրական համակարգի չեղարկման դեպքում. քաղմեկնաբան
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանում կարող է չեղարկվել ռեյտինգային ընտրական համակարգը, երկուշաբթի լրագրողներին ասաց քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը։

«Հանրաետական կուսակցությունը հասկանում է, որ եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունն իրականացվի մինչև ընտրությունները, ապա ընտրելու են ոչ թե կուսակցություններ, այլ առանձին մարդկանց։ Հաշվի առնելով կուսակցությունների իրական վարկանիշները` ՀՀԿ–ն փաստացի որևէ հնարավորություն չունի անցնելու նոր խորհրդարան»,– ասաց Աբովյանը։

Նա նշեց, որ ՀՀԿ–ն դեմ է հանդես գալու նմանատիպ փոփոխություններին, քանի որ դա ձեռնտու է բոլորին, բացի իրենցից։

«Հանրապետական կուսակցությունն այսօր ոչ տեխնիկապես, ոչ ֆիզիկապես չի կարող խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայներ հավաքել, եթե վարկանշային համակարգը չեղարկվի»,– ասաց Աբովյանը։

Загружается новость ... "Право"

Նրա խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա ՀՀԿ–ի համար խնդրահարույց կլինեն նաև ընտրական համակարգի այլ փոփոխությունները, մասնավորապես, ընտրական հանձնաժողովների կազմում։

«Դա լուրջ հարված կլինի ՀՀԿ–ի դիրքերի նկատմամբ։ Սակայն պետք է պարտադիր նշել, որ Փաշինյանի ներկայացրած բոլոր փոփոխությունները պետք է հաստատվեն Ազգային ժողովի կողմից։ Հաշվի առնելով ՀՀԿ–ի դիրքերը, ակնհայտ է, որ ՀՀԿ–ն հետևողականորեն փորձելու է տապալել այդ գործընթացը»,– նշում է քաղաքական տեսաբանը։

Այսպիսով, նրա խոսքով, Փաշինյանը ընտրությունը լուրջ խնդիրներ կառաջացնի երկրի համար ընդհանուր առմամբ։

«Ճնշման այն մեխանիզմը, որն այժմ կիրառվում է, այն է` զանգվածային բողոքի ակցիաները, չի կարող օգտագործվել յուրաքանչյուր օրինագծի ընդունման ժամանակ»,– ասաց նա։


ՀՀ ԱԺ–ն մայիսի 1–ի հատուկ նիստում մերժեց Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Հաջորդ օրը ՀՀԿ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ մայիսի 8–ին նախատեսված վարչապետի ընտրություններում կսատարի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին։ Իսկ «Ծառուկյան» դաշինքն իր հերթին հայտարարեց, որ ընտրություններին կաջակցի ժողովրդի թեկնածուին։

Ապրիլի 13–ից հանրապետության տարածքում անցկացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–