ՀՀ ոստիկանությունը բացառում է կրկնակի քվեարկությունը հանրաքվեի ընթացքում
14.12.2015,
17:51
Հայաստանի ոստիկանությունը բացառում է կրկնակի քվեարկությունների հավանականությունը սահմանադրության հանրաքվեի ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը բացառում է կրկնակի քվեարկությունների հավանականությունը սահմանադրության հանրաքվեի ընթացքում, ասաց Հայաստանի ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության պետ Մնացական Բիչախչյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում։
Հայկական ընդդիմադիր ԶԼՄ–ները բազմիցս հայտարարել են դեկտեմբերի 6–ին անցկացված հանրաքվեում կրկնակի քվեարկության դեպքերի մասին։
«Հայաստանի քաղաքացիները կարող էին քվեարկել անձնագրով, ID-քարտով, 9–րդ ձևով կամ զինվորական գրքույկով։ Ինչ փաստաթղթերով էլ քաղաքացին ներկայանար ընտրատեղամաս, նա մեկ անգամ է ընդգրկվել ընտրացուցակներում, և կրկնակի քվեարկությունն անհնար է»,– ասաց Բիչախչյանը։
Նա միաժամանակ նշեց, որ ոչ մի ԶԼՄ կրկնակի քվեարկության ապացույցներ չի ներկայացրել։
«Եղել են ինչ–որ հանելուկային կադրեր, սակայն Ոստիկանությունը չի կարող դրանց հիման վրա նույնականացնել փաստաթուղթը, իսկ լրագրողներն անվիճելի ապացույցներ չեն կարող ներկայացնել»,– ավելացրեց նա։
Ըստ նրա, ընտրացուցակներում եղել է գրանցում չունեցող մոտ 270 քաղաքացի։
«Նրանց տրվել է լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին փաստաթուղթ։ Բայց այդ քաղաքացիները նույնպես կարող էին քվեարկել միայն անձը հաստատող փաստաթղթով»,– նշեց նա։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի հաստատել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները։
Ըստ վերջնական արդյունքների` Մայր օրենքի փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 63,37 տոկոսը (825521 մարդ), դեմ` 32,32 տոկոսը (421568 քաղաքացի)։ Անվավեր է ճանաչվել 53435 քվեաթերթիկ։ Անճշտությունների թիվը կազմել է 555։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվել է Հայաստանում դեկտեմբերի 6–ին։ Փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Ընդդիմությունը հայտարարում է բազմաթիվ ընտրակեղծիքների մասին, իսկ իշխանությունները նշում են, որ խախտումները չեն կարող ազդել վերջնական արդյունքների վրա։–0–