ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը` Բեսլանի ՃՏՊ-ի հետ կապված ցուցադրվող աջակցության համար

14.10.2016, 13:01
Ուրբաթ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Բեսլանի մոտակայքում ՃՏՊ-ի հետ կապված արագ արձագանքի և տեղում ցուցաբերվող աջակցության համար:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը` Բեսլանի ՃՏՊ-ի հետ կապված ցուցադրվող աջակցության համար
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Բեսլանի մոտակայքում ՃՏՊ-ի հետ կապված արագ արձագանքի և տեղում ցուցաբերվող աջակցության համար:

Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:30-ի սահմանում, Հյուսիսային Օսեթիայիում` «Կովկաս» Դաշնային ավտոճանապարհի 8 կմ հատվածի վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Տարբեր տվյալներով, Ավտոբուսում կար 45-52 մարդ: Բախման հետևանքով զոհվել է 5 ՀՀ քաղքացի, 27 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում` չորս դեռահաս: Վթարից տուժածների համար ժամանակավոր կացարան է բացվել Բեսլանի մշակույթի տանը:


Երևանում անցկացվող ԵՏՄ համագործակցության առաջին միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետը երախտագիտություն է հայտնել համաժողովի մասնակից ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին:

«Ի դեմս Ձեզ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կառավարության բոլոր անդամներին` այն հոգատարության և մասնակցության համար, որ նրանք ցուցաբերել են այսօր Բեսլանում տեղի ունեցած ոգբերգական միջադեպի վերաբերյալ։ Շատ շնորհակալ եմ, մենք զգացված ենք Ձեր հոգատարությունից և վերաբերմունքից», - ասաց Կարապետյանը:

Փաստացիորեն ավտոբուսը բախվել է մայթեզրին կանգնած ավտոգնացքին: Դիմացի մասն ամբողջությամբ ոչնչացել է, ավտոգնացքի երկաթյա ձողերը մխրճվել են երկու վարորդների խցիկի մեջ:


Նախնական տվյալներով, ավտոբուսն արգելակման ուղի չուներ: Որոշ փորձագետներ հակված են այն վարկածին, որ վարորդը կարող էր քնած լինել ղեկին: Վթարի վայրում ապակու բեկորներ են, ավտոբուսը լուրջ վնասված է, ասֆալտին արյան հետքեր են և ուղևորների իրերը: Վնասվել են նաև ավտոգնացքի վրայի մեքենաները: Ավտոգնացքի վրա գտնվող մեքենաներից մեկն ընկել է խրամատը: -0-