ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի միջև հարաբերություններն աստիճանաբար լարվում են, գրում է «Ժամանակ» թերթը:
Պարբերականը նշում է, որ նախօրեին հրավիրված կառավարության նիստին ՀՀ վարչապետն ակնհայտ լարված է եղել, իսկ հարաբերությունները խիստ լարվել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ։
«Վերջինս մտերմիկ շրջապատում արդեն իսկ դժգոհել է, որ էլ չի դիմանում վարչապետի ճնշմանը», – գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում