ՀՀ ՏԿԱԻ նախարարը չի վախենում իր պորտֆելի համար

03.02.2016, 19:31
Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը չի վախենում զրկվել պաշտոնից։  
ՀՀ ՏԿԱԻ նախարարը չի վախենում իր պորտֆելի համար
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը չորեքշաբթի ասաց լրագրողներին, որ չի վախենում զրկվել պաշտոնից։

«Ինձ այդպիսի վտանգ չի սպառնում։ Նման քննարկումներ չեն եղել»,– ասաց Երիցյանը։

Ինչ վերաբերում է կոալիցիայի ձևավորմանը, ապա նա դրական է գնահատում այդ քայլը` բնական գործընթաց համարելով։

Հայաստանում ակտիվ խորհրդատվություններ են ընթանում կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ։ Մամուլի հրապարակումների համաձայն, Հայաստանի հանրապետական կուսակցությունը բանակցություններ է վարում, հիմնականում, ՀՅԴ ներկայացուցիչների հետ, ով կողմ արտահայտվեց 2015 թվականի դեկտեմբերի 6–ին ընդունված սահմանադրական բարեփոխումների նախագծին։ Հնչեցվում են պատասխանատվության ոլորտների բաժանման զանազան տարբերակներ, սակայն ոչ ՀՀԿ–ն, ոչ ՀՅԴ–ն առայժմ այդ հարցով ոչ մի կոնկրետ մեկնաբանություններ չեն տալիս։ -0-