ՀՀ ՊԵԿ-ի նոր ղեկավարը կփոխի Մաքսային ծառայության գործելաոճը. թերթ

18.10.2016, 13:42
ՀՀ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը ծրագրում է փոխել մաքսային ծառայության գործելաոճը:
ՀՀ ՊԵԿ-ի նոր ղեկավարը կփոխի Մաքսային ծառայության գործելաոճը. թերթ
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը ծրագրում է փոխել մաքսային ծառայության գործելաոճը, հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Մասնավորապես, տեղեկություններ կան, որ, այսպես կոչված, «մաքսային փաթեթները» վերացվելու են: Խոսքը կիլոգրամով խառը ապրանքներ ներկրելու ընթացքում տարիներ շարունակ գործող համակարգի մասին է:

Վարդան Հարությունյանը նաև պատրաստվում է կառավարությանն առաջարկել, որ մաքսային բրոքերի ծառայությունը պետության կողմից մատուցվի: Ներկայում այդ ծառայությունը մատուցում են մասնավոր ընկերությունները: Այս նպատակով օրենսդրական փոփոխություններ պետք է կատարվեն։

Նման փոփոխությունների հնարավորության մասին թերթի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնել են, որ առաջիկայում նախատեսվում է պարզեցնել արտահանման և ներկրման գործընթացները:

«Նպատակը տնտեսվարող սուբյեկտների և սահմանը հատող քաղաքացիների համար բարենպաստ ու պարզեցված գործընթացների ապահովումն է՝ ուղղված կամայական չարաշահումների, հովանավորչության և կոռուպցիոն երևույթների դեմ», - նշում է թերթը: -0-