ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրեթե ապաքինվել է

09.08.2016, 12:27
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով հուլիսի 29-ին կաթված էր ստացել և հոսպիտալացվել Լիսաբոնում, կազդուրվում է:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրեթե ապաքինվել է
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով հուլիսի 29-ին կաթված էր ստացել և հոսպիտալացվել Լիսաբոնում, կազդուրվում է, հաղորդում է «Հրապարակ» թերթը:

Պարբերականի հաղորդմամբ, Բագրատյանն օրեր առաջ վերադարձել է արտերկրից և այժմ գտնվում է Երևանի թիվ մեկ կլինիկական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ։ Թեև գիշերները գնում է տուն, բայց նրան տևական բուժում է պետք՝ գլխուղեղի կաթվածի հետևանքները հաղթահարելու համար։

«Լավ եմ։ Լուրջ բան չկա։ Փոքր անոթ էր պայթել, ապաքինվում եմ», - ասել է Բագրատյանը:

Բժիշկները եզրակացրել էին, որ հարվածի պատճառը եղել են սթրեսը և ավելորդ հուզմունքները։

Բագրատյանը զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը 1993-1995 թթ.-ին: Հիմա նա ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ-ի պատգամավոր է: -0-