ՀՀ նախագահը ներկա է գտնվել երևանյան նորակառույց համալիրի բացմանը
28.06.2016,
20:58
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում բազմաբնակարան շենքային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում բազմաբնակարան շենքային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է պետության նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, համալիրը կառուցվել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում։ Շենքային համալիրը գտնվում է Ավան վարչական շրջանում։

Հանրապետության Նախագահը շրջել է շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակության պայմաններին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանատուները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են շահագործման հանձնվող այս շենքերում տեղադրված Էլեկտրաէներգիայի արդիականացված հաշվիչների աշխատանքը, որոնց ՀՀ Նախագահը ծանոթացել էր այս տարվա ապրիլի 23-ին «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» հոլդինգում՝ ժամանակակից արտոնագրված էլեկտրասարքավորումներ արտադրող ձեռնարկությունների գործարկման առիթով այցի ժամանակ:

Նշված բնակարանաշինական ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ստացել թվով 490 շահառու: Ծրագրի թիրախային խմբում ընդգրկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների երիտասարդ մասնագետներ, երիտասարդ մանկավարժներ, լրագրողներ, բժիշկներ, դասախոսներ, գիտնականներ ու ստեղծագործողներ, պետական և համայնքային ծառայողներ:

Բնակարանները շուկայականից զգալի ցածր գներով տրամադրվել են վերոհիշյալ թիրախային խմբերի երիտասարդ մասնագետներին:
Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցված համալիրի բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերը մոնոլիտ-երկաթբետոնյա են՝ տուֆի և բազալտի արտաքին երեսպատմամբ, ունեն 14 բնակելի հարկեր, 112 ավտոմեքենայի կայանման համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղեր, ժամանակակից արտաքին լուսավորություն:

Շենքերի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է, նորացվել են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվել են կանաչապատ գոտիներ: Բնակիչների կենցաղ-սպասարկումն իրականացնելու նպատակով շենքերի բակում կառուցվել է առևտրի և սպասարկման կենտրոն:

Բնակարանների շուրջ 85 տոկոսը շահառուներին հանձնվել է ամբողջությամբ վերանորոգված վիճակում:
Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 10.8 մլրդ. ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 700 աշխատող: -0-