ՀՀ նախագահ. Ադրբեջանն Արցախի ոչ մի հատվածում հաջողության չի հասել
25.04.2016,
19:36
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն Արցախի ոչ մի հատվածում հաջողության չի հասել։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն Արցախի ոչ մի հատվածում հաջողության չի հասել։
«Ստույգ տեղեկություններ, անշուշտ, չունեինք, որ ապրիլի 1-ը կարող է այդպիսի իրադարձությունների սկիզբ դառնալ, և եթե իհարկե ունենայինք, ադրբեջանցիները շատ-շատ մեծ կորուստներ կկրեին, և այս մի քանի մետրը, որ իրենք գրավել են, դա էլ չէին կարողանա գրավել: Տեղի ինքնապաշտպանական բանակն ուներ տվյալներ, որ այդ երեկո կրկին սպասվում է ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի գործողություն, բայց որտե՞ղ, ո՞ր հատվածում, ստույգ հայտնի չէր: Դա 200 կմ –ից ավելի մի հատված է, և դժվար է կողմնորոշվել, որտե՞ղ կարող էին լինել այդ իրադարձությունները»,– ասել է նա։
Հայկական պետության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ Բաքվի նպատակն ակնհայտ է` ղարաբաղյան խնդրի լուծումը ռազմական ճանապարհով, այսինքն բաց տեղ ստեղծելը հետախուզական–դիվերսիոն խմբերի և այնտեղ տեղակայված զինծառայողների կողմից, իսկ պահեստայինների ներգրավման միջոցով` զորքի տեղակայելը և, առավելագուն բնագծի հասնելով, վերջնագիր ներկայացնելը։
«Սա առավելագույն ծրագիրն է։ Նվազագույն ծրագիրն, իհարկե, որևէ տեղ հասնել մեծ հաջողության, խորանալ մի քանի տասնյակ կիլոմետր, երևի շրջափակել մեր ստորաբաժանումներից մի քանիսը, քաղաքացիական բնակչության, մեծ վնաս մեզ պատճառել: Այդ ժամանակ մենք, ըստ իրենց մտածելակերպի, երևի կդիմեինք տարբեր ատյանների, տարբեր մարդկանց, դաշնակիցների և կխնդրեինք ադրբեջանցիներին կանգնեցնել ռազմական գործողությունները: Բայց ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, ադրբեջանցիների պլաններն ամբողջովին ձախողվեցին, և մենք ունեցանք այն վիճակը որն այսօր ունենք»,– պարզաբանել է նա։
Ասելով, որ, ինչպես ցույց տվին իրադարձությունները, ադրբեջանական ծրագրերն ամբողջությամբ ձախողվեցին` Սարգսյանը նշել է, որ իր խոսքերն ամրագրվում են մի շարք գործոններով։
«Օրինակ՝ ոչնչացված ուղղաթիռից պաշտպանության բանակի մարտիկները հանել են օդաչուների քարտեզները, որտեղ շատ հստակ նշված են այն նշանակետերը, որոնք պիտի խոցեին այդ օդաչուները՝ այդ ուղղաթիռը, և դրանք գտնվում են մեր պաշտպանության բավականին խորքում»,– պարզաբանել է նա։
Հայկական պետության ղեկավարն ընդգծել է նաև, որ այն ոչ մեծ հատվածները, որոնք ադրբեջանական ուժերի ենթակայության տակ են, ռազմավարական որևէ նշանակություն չունեն։
«Արցախյան զորքերը կարող էին դրանք վերադարձնել, բայց կորուստներից խուսափելու համար չարեցին դա»,– ընդգծել է նախագահը։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-