415.63
4.18
390.04
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը

13:59
17 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ` 18, չորսը ձեռնպահ են մնացել:

Ընտրական նոր օրենսգիրքը նախատեսվում է ընդունել 2017 թ.-ի հերթական խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Դրանք կլինեն առաջին ընտրությունները Սահմանադրության բարեփոխումներից և խորհրդարանական իշխանավարման անցնելուց հետո:

Ինչպես նշել է, ներկայացնելով նախագիծը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, փոփոխությունների հիմքում ընկած են բարեփոխված Սահմանադրության սկզբունքները: Նրա խոսքով, փորձ է արվել ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան խուսափել ավանդական ընտրական կեղծումներից, այսպես կոչված «կարուսելի» կիրառումից:

Օրինագծի համաձայն, մասնավորապես, ենթադրվում է քաղաքապետերի ընտրությունն անցկացնել ոչ թե ուղիղ քվեարկությամբ, այլ` Ավագանիների խորհրդի միջոցով ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում և Վանաձորում: Նոր խորհրդարանը կձևավորվի բացառապես համամասնական հանակարգով: Ընդ որում, ԱԺ-ում, նախագծի համաձայն, կլինի առնվազն 101 պատգամավոր: Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցական բլոկ պետք է ներկայացնի թեկնածուների մեկ համապետական ընտրացուցակ և մեկական ցուցակ` յուրաքանչյուր ընտրակատարածքի համար:

Արմատապես փոխվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգը: Նախատեսվում է, որ ԿԸՀ-ն կազմավորվելու է խորհրդարանի կողմից, ընդ որում, լիարժեք քաղաքական համաչափություն ապահովելու համար, նախատեսվում է, որ ԿԸՀ-ի անդամներն ընտրվելու են պատգամավորների ձայների 3/5-ով (60 տոկոսով):

Փոփոխություններով և լրացումներով առաջարկվում է ձևավորել ընտրացուցակները նաև էլեկտրոնային տարբերակով, ինչը թույլ կտա բացառել ազգանունների կրկնությունը և ցուցակներում գոյություն չունեցող անձանց ներառումը:

Դիտորդների և վստահված անձանց մասով ևս կան նորամուծություններ: Եթե գործող օրենսգրքի համաձայն, այդ մարդկանց կարելի է հեռացնել ընտրատարածքից միայն ձերբակալման կամ կալանավորման պարագայում, ապա այժմ առաջարկվում է այդ իրավունքը տայլ նաև ընտրական հանձնաժողովի նախագահին: Եթե դիտորդը կամ վստահված անձը խախտի Ընտրական օրենսգրքի պահանջները, նախագահը իրավունքն կունենա հեռացնել նրանց ընտրատարածքից: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:31
24 Ապրիլի 2024
Այսօր կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը․ Բայդենն ուղերձ է հղել ապրիլի 24–ի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու իր խոստումը
16:42
24 Ապրիլի 2024
«Քո պապերը սպանել են իմ պապերին»․ Արամ Ա–ն պատասխանել է Էրդողանին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները
12:41
24 Ապրիլի 2024
Չենք մոռանա, ֆրանսիացիներն ու հայերը հավերժ միասին են․ Մակրոնը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Այսօր Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Եկեք պահպանենք զանգվածային սպանությունների, տեղահանությունների և հալածանքների զոհերի հիշատակը, գրել է Մակրոնը
12:35
24 Ապրիլի 2024
Այսօր Yandex Go-ով Երևանի և արվարձանների ցանկացած կետից դեպի Ծիծեռնակաբերդ ուղևորությունն արժե 1 դրամ
Այսօր Yandex Go-ով Երևանի և արվարձանների ցանկացած կետից դեպի Ծիծեռնակաբերդ ուղևորությունն արժե 1 դրամ
10:18
24 Ապրիլի 2024
Փաշինյանը Ցեղասպանության 109–րդ տարելիցին կոչ արեց դադարեցնել հայրենիքի փնտրտուքը և «Մեծ եղեռնի ընկալումը հարաբերել Հայաստանի կենսական շահերի հետ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցի կապակցությամբ
09:52
24 Ապրիլի 2024
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
09:28
24 Ապրիլի 2024
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցը
Այսօր Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցն է
20:13
23 Ապրիլի 2024
Հանրապետության հրապարակից մեկնարկում է Ջահերով երթը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հանրապետության հրապարակից, մեկնարկում է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ նվիրված 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
20:08
23 Ապրիլի 2024
ՀԺՄ–ն ամոթալի և անթույլատրելի է անվանել ԶԼՄ–ների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակելու իշխանությունների որոշումը
Այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ

16:12
23 Ապրիլի 2024
ՀՐԱՏԱՊ․ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Քիչ առաջ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
14:40
23 Ապրիլի 2024
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»