ՀՀ ԿԳ նախարարը կապ չունի «Ինտեր լոտո»-ի հետ
04.03.2016,
15:03
Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը որևէ կապ չունի «Ինտեր լոտո» ընկերության հետ:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը որևէ կապ չունի «Ինտեր լոտո» ընկերության հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը:
Ավելի վաղ մամուլում լուրեր են հայտնվել այն մասին, որ վիճակախաղերի անցկացմամբ զբաղվող «Ինտեր լոտո»-ի բարգավաչումը բացատրվում է ընկերության և նորանշանակ նախարարի ընտանիքի կապի մասին: Մասնավորապես, նշվում է, թե բիզնեսով զբաղվում է Մկրտչյանի եղբայրը:
«Լիազորված չեմ մեկնաբանություններ տալու նախարարի եղբոր վերաբերյալ»,- ասաց Մարգարյանը:
-0-