ՀՀ կառավարության նիստի օրակարգի հարցերից մեկը ծիծաղեցրեց վարչապետին

20.10.2016, 18:48
Պետկառույցի հասցեի փոփոխության հարցը ծիծաղեցրեց նախարարին և վարչապետին Հայաստանի կառավարության նիստի ընթացքում։
ՀՀ կառավարության նիստի օրակարգի հարցերից մեկը ծիծաղեցրեց վարչապետին
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պետկառույցի հասցեի փոփոխության հարցը ծիծաղեցրեց նախարարին և վարչապետին Հայաստանի կառավարության նիստի ընթացքում։

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատ Առաքելյանը կառավարությունում ներկայացնում էր կառավարության նախորդ որոշումներից մեկում փոփոխությունների կատարման հետ կապված հերթական հարցը։

Մասնավորապես, ըստ նրա, կառավարության որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ–ի հասցեում համարի փոփոխությամբ, ինչի արդյունքում Ծովակալ Իսակովի պողոտա 24 հասցեն կփոխարինվի 22/9–ով։

Դրանից հետո նախարարը սկսել է ծիծաղել, նշելով, որ չէր ցանկանում ներկայացնել այս հարցը, բայց փոփոխությունների կատարումն անհրաժեշտ է։

Դրան ի պատասխան Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես ծիծաղել է` խնդրելով գործընկերներին այսօրինակ հարցերի կարգավորման այլ ձևեր գտնել, այլ ոչ թե կառավարության նիստերում։ -0-