ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Թերթի տեղեկություններով, որոշումը կայացրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Ենթադրվում է, որ ոստիկանապետի համապատասխան հրամանը առաջիկա օրերին կհրապարակվի։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարբերականին հերքել է այս լուրերը։
«Սակայն այս պատմության մեջ ուշագրավ Է նաև այն փաստը, որ արդեն երկու օր է՝ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի հեռախոսն անջատված է, նրան գործընկերներն էլ չեն կարողանում գտնել»,– գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում