437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ՀՕՊ առաջնագծի զորամասերը համալրվել են «Իգլա-Ս» նոր սերնդի համալիրներով

15:20
17 Նոյեմբերի 2017
© Լուսանկարը՝ hayzinvor.am
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը համալրվել են «Իգլա-Ս» կամ «Իգլա-Սուպեր» նոր սերնդի դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով։

Ինչպես հայտնում է hayzinvor.am–ը, առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս զինատեսակով:

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը հայտնել է, որ «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների ձեռք բերված խմբաքանակը մեծ է և ապահովում է կրակի բավականին մեծ խտություն:

««Իգլա-Ս»-ը լավագույնն է իր դասի մեջ: Այն տարբերակում է զանազան տիպի խանգարումները, մարտագլխիկը բավականին զգայուն է և կարող է հայտնաբերել նաև փոքր ջերմության աղբյուր հանդիսացող անօդաչու թռչող սարքերը»,– ասել է նա։

Загружается новость ... "Право"

Գնդապետի խոսքով, «Իգլա-Ս»-ն օժտված է հրթիռի մեծ հեռահարությամբ և թիրախի խոցման մեծ հեռավորությամբ: Զգալի է նաև հրթիռի մարտական մասի զանգվածը, ինչի շնորհիվ բարձր է թիրախի ամբողջական ոչնչացման հավանականությունը:

«Մեր ձեռք բերած «Իգլա-Ս» համալիրները նոր են, և երկար տարիներ որևէ խնդիր չենք ունենա: «Իգլա-Ս» համալիրների մեր ջոկերը ապահովված են շարժական հնարավորություններով` մեքենաներով, հետախուզության, կապի առանձին միջոցներով»,– ավելացրել է նա։

Աղբյուրը նշում է, որ «Իգլա-Ս»-ն կարող է օգտագործել ընդամենը մեկ զինվոր, սակայն նա պետք է հատուկ պատրաստություն անցնի: Զորակոչի ընթացքում հավաքակայանում ընտրում են զենիթային ապագա հրաձիգներին՝ ուսումնական կենտրոնում հատուկ վերապատրաստման համար. «Կարևորում ենք զորակոչիկի կրթական մակարդակը, հոգեբանական եւ ֆիզիկական դիմացկունությունը: Այս զենքը ենթադրում է ակնթարթային մարտ, ուստի զենիթային հրաձիգը պետք է լավ պատրաստված լինի, արագ կողմնորոշվի: Նա մարտական ուսումնական փորձ ձեռք բերելուց հետո է միայն ստանձնում հերթապահությունը»,- շեշտել է Պողոսյանը:

Այս համալրմանը զուգահեռ առաջնագծի մի շարք զորամասեր հագեցվել են հայկական արտադրության վարժասարքով, որը ստեղծում է իրական օդային իրավիճակ, առաջադրում է խնդիրներ և հնարավորություն է ընձեռում զինվորին կատարելագործելու մարտ վարելու կարողությունները:

Զինված ուժերում «Իգլա» համալիրից չեն հրաժարվել: «Մենք կհրաժարվենք աստիճանաբար, երբ մեր ամբողջ պահանջարկը լրացվի «Իգլա-Ս» և «Վերբա» տիպի համալիրներով»,- նշել է գնդապետ Պողոսյանը և ընդգծել, որ միայն «Իգլա-Ս» համալիրները, բնականաբար, հակաօդային պաշտպանության համար բավարար չեն։

«Այս զենքը կրում է հակառակորդի օդուժի դեմ պայքարի առաջամարտիկի պարտավորությունը: Սակայն զինատեսակի հետ համատեղ հերթապահություն են իրականացնում մեր զենիթահրետանային համալիրները, երկրորդ շարակարգում՝ «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները, այնուհետև` «Ս-125», «Կուբ» համակարգերը, եւ վերջապես հակաօդային պաշտպանության տիտանը՝ «Ս-300» զենիթահրթիռային համալիրը: Այսինքն, հանրապետության օդային սահմանները վերահսկվում են ըստ բարձրությունների և ըստ հեռավորությունների շարակարգված ՀՕՊ համակարգերով»,– ավելացրել է գնդապետը։

ՀՕՊ զորքերը սպասում են համալրման, նոր պայմանագրեր կան տարբեր երկրների հետ: «Շատ շուտով հակաօդային պաշտպանության մեր զինանոցը կհամալրվի գերժամանակակից, ավտոմատացված, ավելի հզոր, ավելի մեծ հնարավորություններով օժտված տեխնիկայով: Այդ զինատեսակը կիրառելի է օդային նշանակետերի ամբողջ սպեկտորի, այդ թվում` գերճշգրիտ զենքերի դեմ»,- հայտնել է Պողոսյանը:

Գնդապետը հիշեցրել է, որ ՀՕՊ վարչությունում ՀՀ նախագահի հանձնարարականով այժմ մշակվում է զարգացման յոթնամյա ծրագիր: Արդյունքում, կատարելով նախագահի պահանջը, Հայաստանը կունենա հուսալի հակաօդային պաշտպանություն: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով