ՀՀ առողջապահության նախարարը չի հերքել լուրերն այն մասին, թե ինքը միլիոնատեր է (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
29.09.2016,
18:48
Առողջապահության նոր նախարար Լևոն Ալթունյանը չի հերթել այն լուրերը, թե ինքը միլիոնատեր է։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առողջապահության նոր նախարար Լևոն Ալթունյանը չի հերթել այն լուրերը, թե ինքը միլիոնատեր է։
«Մոտ 20 տարի բժշկական պրակտիկայով եմ զբաղվել։ Հարցրեք բժիշկներին, կարելի է, արդյո՞ք, միլիոնատեր դառնալ` զբաղվելով բժշկությամբ։ Հասկանալի է, որ դա պայմանավորված է աշխատանքով Ինգո Արմենիա ընկերությունում», – հինգշաբթի ասաց Ալթունյանը լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե որն է նրա վաստակի աղբյուրը` բժշկությունը, թե բիզնեսը։
Նախարարը միաժամանակ նշեց, որ եթե ցանկացած մոսկվացի վաճառի իր բնակարանը, ապա միլիոնատեր կդառնա։ «Նույն դերում էլ երևի ես եմ»,– ասաց նա` մանրամասները բաց թողնելով։
Լևոն Ալթունյանը Երևանի պետական բժշկական ինստիտուտի շրջանավարտ է, 1987-1995 թվականներին աշխատել է որպես անեսթեզիոլոգ։
1996-2016 թվականներին զբաղեցրել է «Էֆես» (2004 թվականից` «Ինգո Արմենիա»), ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։ 2002-2006 թվականներին հանդես է եկել որպես «Ապահովագրական շուկայի ասոցիացիայի» հիմնադիր–նախագահ։ 2014-2016 թվականներին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության անդամ է։
-0-