ՀՀ ԱԳ նախարարը երկուշաբթի կմեկնի Հելսինկի
30.04.2016,
23:08
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 2-ին կմեկնի Հելսինկի:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 2-ին կմեկնի Հելսինկի, այցը կավարտվի մայիսի 3-ին, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ֆինլանդիայի մայրաքաղաքում Նալբանդյանը կհանդիպի երկրի նախագահ Սաուլի Նիյնիստյոի, խորհրդարանի խոսնակ Մարիա Լոհելայի հետ, ինչպես նաև բանակցություններ կվարի իր գործընկեր Տիմո Սոյնիի հետ:
Այցի շրջանակում ծրագրված է Նալբանդյանի ելույթը Հելսինկիի համալսարանում Հայաստանի արտաքին քաղաքականության թեմայով: -0-