ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

14.05.2025, 10:42
ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։