629.24
6.94
521.89
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԶՈՒ-երը ջախջախեցին ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

17:03
18 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: Մասնավորապես, վարչապետը նշել է, ոչ այսօրվա հանդիպման նպատակը Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի քննարկումն է:

Նա նախ խոսել է հայ-ադրբեջանական սահմաններին վերջին օրերի իրադարձությունների մասին և նշել, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը լարվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով:

«Շատ կարևոր է արձանագրել տեղի ունեցող իրադարձությունների իմաստը և կոնտեքստը, որովհետև Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ գործողությունները պետք է ունենան բացատրություն և հետևաբար կարևոր է պատասխանել հետևյալ հարցին. ի՞նչ է ուզում անել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և ինչո՞ւ»,- նշել է նա:

«Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմամյա ռազմական հռետորաբանությունը սրվել է և նա ավելի ագրեսիվ կերպով սպառնում է Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով, բացահայտ կերպով ի ցույց դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը վիժեցնելու իր մտադրությունը: Այս ֆոնին զարգացնում էր Ադրբեջանի բանակի հզորության ու անպարտելիության մասին թեզը՝ փորձ անելով արդարացնել վերջին մեկուկես տասնամյակում բանակի զարգացման պատրվակով ծախսված միլիարդավոր դոլարներն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանը չծառայեցնելու գործելակերպը»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա հայտնել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար հայտարարում էր, թե սպասում է Իլհամ Ալիևի հրամանին՝ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար: Շարունակական այս հռետորաբանությունն ինչ-որ արտահայտություն պետք է ստանար: Բնականաբար, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հայտարարությունների ֆոնին Արցախի պաշտպանության բանակի զգոնությունը և ուշադրությունը պիտի կրկնապատկված լիներ և հետևաբար Ադրբեջանը որոշեց հարվածել այն ուղղությամբ, որտեղ ՀՀ-ն ամենաքիչը պիտի պետք է սպասեր:

Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի նպատակը մեկն էր՝ անսպասելի հարվածով նյութականացնել ադրբեջանական բանակի անպարտելիության մասին առասպելը, ռազմական հաջողությամբ ջախջախել հայկական կողմի բարոյահոգեբանական դիրքերը և այդ վիճակում հարձակում գործել Արցախի Հանրապետության ուղղությամբ:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, սակայն, ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին»,- նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր այս գործողություններով էական վնաս հացրեց նաև իր հետ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունեցող երկրներին, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի: Այս պատմության մեջ, սակայն, ամենամեծ զարմանքն առաջացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քամահրական վերաբերմունքը սեփական զինվորների կյանքի նկատմամբ, որոնց ուղարկում են կանխատեսելի մահվան նույնիսկ այն պարագայում, երբ նրանց ասռաջ դրված խնդիրն ակնհայտորեն անիրագործելի է:

Загружается новость ... "Право"

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրանքն ունի նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ: Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով: Սա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար»,- նշել է վարչապետը:

Ն ա հայտնել է, որ Ադրբեջանի վերոնշյալ մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ չի ունեցել երբեք և չունի, որովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու:

«Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ

Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ ուղղակի հայտարարեց, որ իրենց երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ճիշտ է, Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որ աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության»,- նշել է Փաշինյանը::

Խոսելով հետագա անելիքների մասին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը:

«Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի: Եվ հաջորդը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի և Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի: Եվ վերջում, թույլ տվեք գոհունակություն արտահայտել Հայաստանի զինված ուժերի բարձր մարտունակության առիթով և արձանագրել, որ Զինված ուժերի զարգացման այն քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել է մեր կառավարությունը, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասով, լիովին արդարացնում է իրեն և որևէ կասկած չկա, որ մենք այդ ուղեգիծը կշարունակենք»,- հայտնել է Փաշինյանը:

Ինչպես արդեն բազմիցս ասել եմ, Զինված ուժերի զարգացումը մեզ համար ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն: Եվ ուզում եմ հիշեցնել, որ այս համատեքստում մեր առաջադրած մի շատ կարևոր խնդիր, այն է՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարների վերադարձ և այդ գումարների ներդրում Հայաստանի զինված ուժերի զարգացման համար, դեռևս լիարժեքորեն լուծված չէ: Բայց մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով և այս նպատակի համար արդեն իսկ ստեղծված են որոշակի իրավական մեխանիզմներ, որոնք առաջիկայում կսկսեն գործել»:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Загружается новость ... "Лево"

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0- 



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:42
23 Ապրիլի 2021
Հազարավոր հայեր մասնակցում են ջահերով երթին Հայոց ցեղասպանության 106–րդ տարելիցի կապակցությամբ (ՖՈՏՈ)
Ակցիան մեկնարկել է Թուրքիայի հսկայական դրոշն  այրելու արարողությամբ. ՖՈՏՈ
20:22
23 Ապրիլի 2021
Գերիների չվերադառնալու առեղծվածը, Ծառուկյանը կմիանա՞ Փաշինյանին և ո՞վ կփոխարինի Արարատ Միրզոյանին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գերիների չվերադառնալու առեղծվածը, Ծառուկյանը կմիանա՞ Փաշինյանին և ո՞վ կփոխարինի Արարատ Միրզոյանին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
17:33
23 Ապրիլի 2021
Փաշինյանը հրաժարական կտա մինչև ամսվա վերջ.Մակունց
Մակունցը վերահաստատել է հրաժարական տալու Փաշինյանի մտադրությունը
14:43
23 Ապրիլի 2021
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատ կարձակվի. դատարանը ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել
Հովսեփյանը Քննչական կոմիտեից ազատ կարձակվի: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին
13:31
23 Ապրիլի 2021
Օպերայի շենքում հրդե՞հ է. ԱԻՆ–ը հանդես է եկե պարզաբանմամբ
ԱԻՆ–ը պարզաբանել է Օպերայի շենքից բարձրացող ծխի պատճառը
13:00
23 Ապրիլի 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հրաժարական է տվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հրաժարական է տվել
11:27
23 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը և LSOFT՝ ավտոմատացված բանկային համակարգ մշակող  ընկերությունն ավելի քան 10 տարի ակտիվ համագործակցում են հաշվարկադրամարկղային գործարքների շրջանակներում
11:14
23 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. .հաստատվել է 715 նոր դեպք, 1123 մարդ առողջացել է, 15 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. .հաստատվել է 715 նոր դեպք, 1123 մարդ առողջացել է, 15  մարդ մահացել է
23:49
22 Ապրիլի 2021
Սյունիքում հրաձգություն է եղել, Էջմիածում` սպանության փորձ, Փաշինյանն էլ նոր կասկածի տեղիք է տվել. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սյունիքում հրաձգություն է եղել, Էջմիածում` սպանության փորձ, Փաշինյանն էլ նոր կասկածի տեղիք է տվել. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
23:24
22 Ապրիլի 2021
«Սյունիքի սկանդալը» նոր թափ է ստանում. ՄԻՊ–ը հայտարարել է բերման ենթարկվածներին ծեծի ենթարկելու և նրանց իրավունքների խախտման մասին
«Սյունիքի սկանդալը» նոր թափ է ստանում. ՄԻՊ–ը հայտարարել է բերման ենթարկվածներին ծեծի ենթարկելու և նրանց իրավունքների խախտման մասին
17:06
22 Ապրիլի 2021
ՊՆ. ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա
ՊՆ–ից հայտնել են, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա
15:18
22 Ապրիլի 2021
Փոխոստիկանապետը հերքում է լուրերը, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվել
Փոխոստիկանապետը հայտարարել է, որ միանշանակ է, որ 100-ից ավելի սյունեցի չի կարող բերման ենթարկվել, ակնհայտ ապատեղեկատվություն է