ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ԱԺ ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը
08.12.2018,
14:15
Հայաստանի ոստիկանությունը հպարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը:

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը հպարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը:
Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:
Այսպես, քվեարկության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.573.779:
Այս թվից ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 12.549, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 206, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 480, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը` 844:
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շաբաթ օրը` դեկտեմբերի 8-ին, երկրում լռության օր է: -0-