ՀՀ-ում հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը

10.11.2025, 15:12
Հայաստանում 2025–2026 թթ. սեզոնի 45-րդ շաբաթվա ընթացքում լաբորատոր հետազոտություններով հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը
ՀՀ-ում հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/.  Հայաստանում 2025–2026 թթ. սեզոնի 45-րդ շաբաթվա ընթացքում լաբորատոր հետազոտություններով հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է հիվանդություններից և բարդություններից խուսափելու համար՝

-Պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա),

-Խուսափեք շփումից շնչառական վարակով մարդկանց հետ,

-Հիվանդության դեպքում մնացեք տանը, երեխաներին նույնպես մի՛ ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ,

-Կապվեք բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ։