636.84
7.03
523.76
-5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ում ձերբակալվել են վարչապետի առանձնատնից համակարգիչ, ժամացույց, օծանելիք գողացած անձինք (ՎԻԴԵՈ)

19:35
12 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում ձերբակալվել են վարչապետի առանձնատնից բացահայտ հափշտակություններ կատարած 3 անձինք, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

ԱԱԾ-ի հաղորդմամբ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական շարունակական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգությունների մասնակիցներն ապօրինի մուտք են գործել ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական առանձնատուն, որտեղից ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք և այլ իրեր, ինչպես նաև կարևոր փաստաթղթեր հանդիսացող՝ վարորդական իրավունքի վկայական և զինվորական գրքույկ:

«Դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, 301.1 հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են զանգվածային անկարգություններին մասնակցած երեք անձինք, որոնք ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից կատարել են վերոնշյալ բացահայտ հափշտակությունները: Տվյալ անձինք 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազգային անվտանգության մարմինների կողմից բերման են ենթարկվել, որոնցից երկուսի անձնական խուզարկությամբ նշված իրերը հայտնաբերվել են, իսկ մեկի կողմից հափշտակված իրերը մինչ այդ հայտնաբերվել էին նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում:

Հիշյալ երեք անձինք ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են և խոստովանել իրենց կատարած հանցանքները:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  -0-


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:05
11 Հունվարի 2021
62 հայ գերիներին կդատապարտե՞ն, կոտրել են թուրքական մեքենան Երևանում և ո՞րն է Օնիկ Գասպարյանի մեղքը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
62 հայ գերիներին կդատապարտե՞ն, կոտրել են թուրքական մեքենան Երևանում և ո՞րն է Օնիկ Գասպարյանի մեղքը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
21:02
11 Հունվարի 2021
Փաշինյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին նշանակել է պաշտպանության փոխնախարար
ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
19:00
11 Հունվարի 2021
Հայաստանում կես տարով երկարաձգվեց կարանտինի ռեժիմը
Հայաստանում կես տարով երկարաձգվեց կարանտինի ռեժիմը
18:37
11 Հունվարի 2021
Սուրենյանը վերևից ցույց է տվել Երևանն ու Արարատյան դաշտավայրը պատած խիտ մառախուղը (ՖՈՏՈ)
Սուրենյանը վերևից ցույց է տվել Երևանն ու Արարատյան դաշտավայրը պատած խիտ մառախուղը. ՖՈՏՈ
14:52
11 Հունվարի 2021
Ռուսաստանի հայերը դեսպանատան մոտ ակցիա են կազմակերպել Փաշինյանի մոսկովյան այցի դեմ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի հայերը դեսպանատան մոտ ակցիա են կազմակերպել Փաշինյանի մոսկովյան այցի դեմ. ՎԻԴԵՈ
13:05
11 Հունվարի 2021
Շուռնուխ գյուղի բնակիչ տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական». ՄԻՊ (ՖՈՏՈ)
Շուռնուխ գյուղի բնակիչ տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական». ՖՈՏՈ
11:13
11 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1025 թեստ, հաստատվել է 157 նոր դեպք, 561 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1025 թեստ, հաստատվել է 157 նոր դեպք, 561 մարդ առողջացել է
11:02
11 Հունվարի 2021
Ակցիա «Զվարթնոց» օդանավակայանի մոտ. հավաքվածներն ուզում են խանգարել, որպեսզի Փաշինյանը չմեկնի Մոսկվա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ակցիա «Զվարթնոց» օդանավակայանի մոտ. հավաքվածներն ուզում են խանգարել, որպեսզի Փաշինյանը չմեկնի Մոսկվա. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:31
10 Հունվարի 2021
ԱԱԾ տնօրենն այսօր էլ է հանդիպել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ, հայտնի է, թե ինչ են քննարկել
ԱԱԾ տնօրենն այսօր էլ է հանդիպել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ, հայտնի է, թե ինչ են քննարկել
18:55
10 Հունվարի 2021
Փաշինյանի մամուլի քարտուղարն ուղղում է կատարել ավելի վաղ հրապարակված` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման օրակարգում
Փաշինյանի մամուլի քարտուղարն ուղղում է կատարել ավելի վաղ հրապարակված` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման օրակարգում
17:28
10 Հունվարի 2021
Մանուկյան. Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ
Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ
11:02
10 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2096 թեստ, հաստատվել է 337 նոր դեպք. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2096 թեստ, հաստատվել է 337 նոր դեպք