ՀՀ-ում արձանագրված շնչառական վարակների ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ 2025 թվականի 50-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն: Այս մասին հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի (հոնկոնգյան գրիպ) հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։
Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը, առավել բարձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:
ՀՎԿ Ազգային Կենտրոնը կրկին հորդորում է․ վիրուսից և դրա բարդություններից խուսափելու համար՝
-Պատվաստվել սեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա),
-Խուսափել շփումից շնչառական վարակով մարդկանց հետ,
-Հիվանդության դեպքում մնալ տանը, երեխաներին նույնպես չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ,
-Կապվել բժշկի հետ, չզբաղվել ինքնաբուժմամբ և չօգտագործել հակաբիոտիկներ։

