ՀՀ քաղաքացին գերեվարվել է Ադրբեջանի կողմից. հայտնի են հանգամանքները

16.07.2020, 15:52
ՀՀ քաղաքացին գերեվարվել է Ադրբեջանի կողմից. հայտնի են հանգամանքները
ՀՀ քաղաքացին գերեվարվել է Ադրբեջանի կողմից. հայտնի են հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

«Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ի հաղորդմամբ, ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ: 

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հայտնել էր, որ 10 օր առաջ անհետ կորած գյուղացի Նարեկ Սարդարյանը միայն այսօր է ներկայացվել հանրությանը: 

Ըստ նրա, Տավուշի ռազմաճակատի ամոթալի պարտության ֆոնին Ադրբեջանը հանել է թևքերում թաքցրած խաղաքարտը՝ «իր երկրում բռնությունից, պաշտոնեական ​​կամայականություններից և անարդարությունից հոգնած» հովվին:-0-