ՀՀ ՊՆ–ն մեկնաբանել է տեղեկատվությունն ադրբեջանական ԶՈւ դիրքերի ոչնչացման մասին

20.09.2018, 17:45
Հայկական ԶԼՄ–ներում հինգշաբթի տեղեկություն է հայտնվել, որ ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ դիրք, որից կրակոց է արձակվել։
ՀՀ ՊՆ–ն մեկնաբանել է տեղեկատվությունն ադրբեջանական ԶՈւ դիրքերի ոչնչացման մասին
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանել է հայկական կողմից որպես պատասխան քայլ ադրբեջանական զինված ուժերի դիրքերի ոչնչացման մասին տեղեկությունը։

Հայկական ԶԼՄ–ներում հինգշաբթի տեղեկություն է հայտնվել, որ ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ դիրք, որից կրակոց է արձակվել։ Ըստ հաղորդման, կրակոցի հետևանքով հայ զինվոր է սպանվել Տավուշի մարզում։ Նշվում էր, որ Հայաստանի և Արցախի ԶՈՒ ընտրել է ադրբեջանական այն դիրքերի ոչնչացումը, որտեղից մահացու կրակոցներ են արձակվում։

Սակայն տվյալ տեղեկության հաստատումը չի հրապարակվել Հայաստանի պաշտպանության նախարարության կայքում։

«ԶԼՄ–ներում հրապարակվող ոչ բոլոր լուրերն ունեն մեր մեկնաբանությունների կարիքը, և դրա հետ մեկտեղ ամեն ինչ չէ, ինչը չի մեկնաբանվում, չի համապատասխանում իրականությանը։ Հետևություններն արեք ինքներդ»,– ասաց Հովհաննիսյանը։ -0-