630.16
7.24
518.61
+19
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը պարզաբանումներ է պահանջել ՊՆ-ից և ԱԳՆ-ից Հադրութի վերաբերյալ և կոչ արել ԱԺ-ին արտահերթ նիստ գումարել (ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ)

10:20
13 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Կիրակի գիշերը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ՝ կապված Արցախում Հադրութի  բնակավայրերի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման և Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակի հետ:

«Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք»,- ասել է նա:

Միաժամանակ, նախագահը հայտնել է, որ ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չեն ներկայացրել իրավիճակը և հայկական կողմի իրականացրած գործողությունները։

Загружается новость ... "Лево"
«Հաշվի առնելով իրադրությունը՝ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները»,- ասվում է Սարգսյանի հայտարարության մեջ։

Միաժամանակ Հանրապետության նախագահը դիմել է ՀՀ ԱԺ-ին՝ շտապ գումարել ԱԺ արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները։

«Բարձր գնահատելով ՌԴ նախագահի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված զինադադարը և դրա պահպանումը՝ Հանրապետության նախագահը հիշեցնում է նաև, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ին ընդունած որոշմամբ ՀՀ-ն պարտավոր է հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»,- ասել է ՀՀ նախագահը:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:52
11 Հունիսի 2021
Դեմկուսը կբողոքարկի ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը
Դեմկուսից նշում են, որ Արզաքանցյանին չգրանցելու որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմկուսը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը
20:09
11 Հունիսի 2021
Հայկական ԶՈւ–ն հերթական անգամ կանխել Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները.ՊՆ
Հայկական ԶՈւ–ն հերթական անգամ կանխել Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները
18:53
11 Հունիսի 2021
Այսօր Ստեփանավանում պտտահողմ է գրանցվել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Ստեփանավանում գրանցված պտտահողմի լուսանկար է հրապարակել
16:06
11 Հունիսի 2021
Քոչարյանի դաշինքն առաջ է անցել Փաշինյանի կուսակցությունից պոտենցիալ ընտրողների թվով. Gallup–ի հարցում
Քոչարյանի դաշինքն առաջ է անցել Փաշինյանի կուսակցությունից պոտենցիալ ընտրողների թվով. Gallup–ի հարցում
15:25
11 Հունիսի 2021
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
13:29
11 Հունիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
Ծրագիրն ուղղված է ֆինանսական աջակցության ցուցաբերմանը սկսնակ գործարարներին, ովքեր սկսում են բիզնեսը զրոյից, և հանդիսանում է հիանալի հնարավորություն իրենց ծրագրերն իրագործելու համար
11:26
11 Հունիսի 2021
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
11:06
11 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 95 նոր դեպք, 141 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 95 նոր դեպք, 141 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
09:46
11 Հունիսի 2021
Երևանցիներին 35 աստիճան շոգ է սպասվում
Երևանցիներին 35 աստիճան շոգ է սպասվում
20:55
10 Հունիսի 2021
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն 16։30–ի սահմաններում սկսել է կրակել Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, կրակոցները դադարել են 19։30–ի սահմաններում. ՄԻՊ–ը մանրամասնում է
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն 16։30–ի սահմաններում սկսել է կրակել Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, կրակոցները դադարել են 19։30–ի սահմաններում. ՄԻՊ–ը մանրամասնում է
20:12
10 Հունիսի 2021
Ադրբեջանը Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ադրբեջանը Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
19:58
10 Հունիսի 2021
Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը.ՎԻԴԵՈ