ՀՀ-ն ինքն իրեն պաշտպանելու է օտարերկրյա КГБ գործակալներից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

21.01.2026, 21:06
ՀՀ-ն ինքն իրեն պաշտպանելու է օտարերկրյա КГБ  գործակալներից և այդ օտարերկրյա ազդեցության գործակալներից՝ անկախ նրանից իրենք քաղաքական գործչի փողկապի տակ են թաքնված, թե հոգևոր ծառայողի վեղարի տակ են թաքնված, հայտարարել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
ՀՀ-ն ինքն իրեն պաշտպանելու է օտարերկրյա КГБ գործակալներից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ-ն ինքն իրեն պաշտպանելու է օտարերկրյա КГБ գործակալներից և այդ օտարերկրյա ազդեցության գործակալներից՝ անկախ նրանից իրենք քաղաքական գործչի փողկապի տակ են թաքնված, թե հոգևոր ծառայողի վեղարի տակ են թաքնված։

Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ընդծելով, որ սա պետություն է, և պետությունն իր դերում է լինելու։ 

«Ժողովուրդը 2021-ին մեզ տվել է պողպատյա մանդատ, և մենք հնարավորինս փափուկ ձևով, մաքսիմալ փափուկ ձևով այդ պողպատյա մանդատը կիրառում ենք։ Այդ մանդատը մենք ժողովրդից ստացել ենք, և ժողովուրդը հլը մի բան էլ դժգոհ է, որ մենք բավարար կոշտությամբ չենք օգտագործում այդ մանդատը։ Մենք էլ ժողովրդին ասում ենք՝ ժողովուրդ ջան, սա պետություն է, չենք կարող, ամեն ինչ պետք է լինի պետական տրամաբանության շրջանակներում», - ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը նաև հայտնեց, որ ԱԱԾ օպերլիազորը պարտավոր է, այդ թվում՝ հակահետախուզական, պրոֆիլակտիկ աշխատանքներ անել, այդ թվում՝ հոգևորականների հետ։ 

«Մենք այդ ուղղությամբ շատ-֊շատ ակտիվացրել ենք հակահետախուզական պրոֆիլակտիկ աշխատանքները, որպեսզի այդ թվում՝ մեր հոգևորականներին, որոնք հայտնվել են, մեր գնահատմամբ, օտարերկրյա հատուկ ծառայությունների տեսադաշտում, որպեսզի մենք նրանց խորհրդատվություն տանք, որպեսզի նրանք չհավաքագրվեն, իսկ եթե հավաքագրվել են, վերահավաքագրվեն», - նշեց Փաշինյանը։