ՀՀ կառավարությունը քննարկել է գերիների փոխանակման և անհետ կորած անձանց հայտնաբերման հարցերը
28.11.2020,
00:12
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:Մանրամասն անդրադարձ է կատարվել զոհված, անհայտ կորած, վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովման ու հոգեբանական աջակցության խնդիրներին, ընտանիքների անդամներին վերջին զարգացումների մասին օպերատիվ կերպով համապարփակ տեղեկատվության տրամադրման հարցերին:
Քննարկվել է նաև զոհվածների դիերի նույնականացման գործընթացի արագացման խնդիրը:
Փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ առկա խնդիրները հնարավորինս կարճ ժամկետներում լուծելու ուղղությամբ:
«Հանրությանը պարբերաբար կներկայացվի նաև տեղեկատվություն գերեվարված անձանց վերադարձի ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-