Հեծանվորդ Արթուր Վարելջյանի ոսկե մեդալը, «Յուվենտուսի» աստղ Տրեզեգեի հայաստանյան այցը, ծննդկանի ու նորածնի անհավանական փրկությունը․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի․ /Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք այս շաբաթվա (մայիսի 12–ից 17–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․
Հեծանվորդ Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել Հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում։
«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի բացմանն ընդառաջ․ հռչակավոր ֆուտբոիստ Դավիդ Տրեզեգեն կայցելի Հայաստան։
Երևանում ուժգին քամու ժամանակ թիթեղը պոկվել ու հարվածել է հղի կնոջը․ բժիշկներին հաջողվել է փրկել կնոջ ու նորածնի կյանք։ Ավելի ուշ կինը պատմել է իր հետ տեղի ունեցածը՝ նշելով, որ ինքն ու նորածինը փրկվել են Աստծո և բժիշկների շնորհիվ։
Հայաստանի թիմն արծաթե մեդալ է նվաճել քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում։
Քննարկվում են Երևանի և Մարսելի միջև ուղիղ չվերթի մեկնարկի հնարավորությունները։
«Եվրատեսիլ 2025»–ում Հայաստանը ներկայացնող PARG–ն անցավ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։