Հետախոզվում է Երևանի ՊՊԾ գնդի զավթողների համախոհը. ԶԼՄ

25.07.2016, 18:02
Հետախուզվում է «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուգասզյանը:
Հետախոզվում է Երևանի ՊՊԾ գնդի զավթողների համախոհը. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հետախուզվում է «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուգասզյանը, հաղորդում է gazeta.ru-ն` հղում անելով Ինտերֆաքսին:

ՀՀ ՔԿ-ի որոշմամբ, Գարեգին Չուգասզյանը գտնվում էր տնային կալանքի տակ: Սակայն նա փոխել է իր բնակության վայրը` չտեղեկացնելով այդ մասին նախաքննչական մարմնին: Այդպիսով, ՔԿ-ն որոշում է կայացրել Չուգասզյանին վերցնել կալանքի տակ և հայտարարել նրա հետախուզման մասին:

Վեց կասկածյալ է ձերբակալվել` զանգվածային անկարգությունների մասնակցելու համար>>

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։-0-

Հուլիսի 20–ի լույս գիշերը ՊՊԾ շենքի հարակից տարածքում զանգվածային անկարգություններ են կատարվել, որոնց հետևանքով տուժել է 62 մարդ, նրանցից 37–ը` ոստիկաններ։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների կազմակերպման փաստով, մեղադրանք է առաջադրվել վեց քաղաքացիների, ևս վեցը ձերբակալվել են։ -0-