Հեղուկ գազը կներմուծվի Հայաստան երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով

19.01.2026, 18:14
Հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրը շուտով կլուծվի, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից
Հեղուկ գազը կներմուծվի Հայաստան երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրը շուտով կլուծվի: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ Հայաստան ռուսական հեղուկ գազը կներմուծվի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով:

«Քանի որ այս պահին հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրներ ունենք, որի հիմնական պատճառները նրանք են, որ ներմուծում ենք Իրանից և ՌԴ-ից: Իրանում հայտնի հանգամանքներով է պայմանավորված, ՌԴ-ինն էլ պայմանավորված է Վերին Լարսի անցակետով: Այս խնդիրը շուտով կլուծվի, քանի որ կկարողանանք ռուսական հեղուկ գազը Հայաստան ներմուծել երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով»,- հայտնել են  նախարարությունից։