Հեղափոխության օրերին փոխվարչապետի պաշտոնի մասին որևէ ակնարկ և խոսակցություն որևէ մեկի հետ չի եղել․ Փաշինյան

12.11.2025, 14:24
Փաշինյանը նաև բացառեց, որ որևէ ձայնագրություն կլինի, որը իր կողմից հերքված որևէ նյուանս կապացուցի
Հեղափոխության օրերին փոխվարչապետի պաշտոնի մասին որևէ ակնարկ և խոսակցություն  որևէ մեկի հետ չի եղել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հերքել է լուրերը, թե իրեն հեղափոխության օրերին առաջարկել են փոխվարչապետի պաշտոն և հայտնել, որ այդ մասին որևէ ակնարկ և խոսակցություն որևէ մեկի հետ չի եղել։ 

«Ոչ միայն փոխվարչապետի, այլև որևէ պաշտոնի մասին որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել: Ես չգիտեմ՝ իրենք նման բան քննարկե՞լ են, թե՞ ոչ, բայց ես չէի էլ թույլ տա, որ նման խոսակցություն տեղի ունենար»,- ասաց վարչապետը։ 

Փաշինյանը նաև բացառեց, որ որևէ ձայնագրություն կլինի, որը իր կողմից հերքված որևէ նյուանս կապացուցի։