627.41
6.87
520.63
+26
Եղանակը Երևանում
Հայ

ՀԲԸՄ-ն կոչ է անում Փաշինյանին հրաժարական տալ. ՀՀ-ին անհրաժեշտ է անցումային կառավարություն

10:13
12 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը կոչ է անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի և յուրաքանչյուր հայորդու դրսևորել բարի կամք և զիջել վարչապետի իր պաշտոնը՝ հնարավոր դարձնելով նման նոր ու ժամանակավոր կառավարության ձեւավորումը։

«Նախորդ երկու ամիսներին մենք անցել ենք ահռելի կորուստների դառնության միջով, բայց մենք պարտված ազգ չենք։ Եթե մենք ցուցաբերենք ուժ ու իմաստնություն մեր վերքերը ամոքելու համար, եթե դասեր քաղենք այս իրադարձություններից, վերակառուցենք մեր ցնցված Հայրենիքը ու առաջ անցնենք` մենք կկարողանանք ապահովել մեր նվիրական տեղը պատմության եւ քաղաքակրթության մեջ։ Մենք երիցս գիտակցում ենք, որ եթե չկասեցվեն արցախյան աղետի հետցնցումները՝ դրանք կարող են խարխլել Հայկական պետականության հիմքերը եւ ավելի մեծ կորուստների առջեւ կանգնեցնել բոլորիս։ Այս վտանգները զգում եւ դրանցից երկյուղում ենք ողջ մեր գլոբալ հայ ազգով, որի միջնաբերդը պետք է լինի մեր ուժեղ ու ինքնիշխան Հայաստանը` մեր ինքնության հիմնասյունը։ Որեւէ մեկ հայ, որտեղ էլ որ ապրի, չի կարող նման ընթացք թույլ տալ»,- նշվում է Միության կայքում հրապարակված հայտարարության մեջ: ։

Նշվում է, որ սա ժամանակը չէ որեւէ մեկի մատնացույց անելու, ոչ էլ պատեհ պահն է որոշելու այս հանգրվանին մեզ հասցրած վիթխարի ձախողումների համար մեղավորությունը՝ ձախողումներ, որոնք տասնամյակներ ձգվող թերացումների հետեւանք են։ Մենք ճգնաժամի մեջ գտնվող ազգ ենք, որին պատուհասել է անկայուն քաղաքական իրավիճակը։ Ուստի արտակարգ քայլեր են անհրաժեշտ` թե՛ խորհդանշական, թե՛ առարկայական։ Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր կենսունակությունը եւ ամրությունն այս ճգնաժամային ժամանակներում։

ՀԲԸՄ-ից նշում են նաև, որ վիթխարի կարևորություն ունի մեր ժողովրդի միասնականության ապահովումը։

«Մենք չենք կարող թույլ տալ նոր առճակատումներ կամ բռնություն։ Մենք հավատացած ենք, որ ներկա եւ նախկին վարչակազմերի հետ չկապակցված անկախ մի մարմին պետք է առաջնորդություն ստանձնի իբրև անցումային կառավարություն։ Այն պետք է բաղկացած լինի իրենց փորձագիտությամբ և ձիրքերով աչքի ընկած անհատներից, ովքեր կողք-կողքի կաշխատեն Հայաստանից եւ Սփյուռքից բարձր որակավորում եւ հարգանք վայելող խորհրդատուների հետ՝ առաջ տանելու երկրի զարգացման օրակարգը: Մենք կոչ ենք անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի և յուրաքանչյուր հայորդու դրսևորել բարի կամք և բարձր գիտակցություն և զիջել վարչապետի իր պաշտոնը՝ հնարավոր դարձնելով նման նոր ու ժամանակավոր կառավարության ձեւավորումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Միությունից նշում են, որ պետք է ապահովվի անկախ լեգիտիմ մարմնի կողմից ժամանակավոր առաջնորդության ստանձնումը` մինչև արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը հնարավոր կդառնա։ Այս մարմինը, ունենալով մեզ առերեսող իրողությունների սթափ ըմբռնում եւ գնահատական, պարտավոր է աշխատել անաչառության ոգով եւ երկիրը դուրս բերել մեզ պատուհասած այս պատմական ջրբաժանից։

Նշվում է, որ ինչպես բոլոր ժողովրդավարություններում` սա պետք է լինի խաղաղ անցում՝ պահպանելով օրինավորությունը և սահմանադրական ընթացակարգերը եւ ապահովելով ժողովրդավարության ամենաբարձր չափանիշերը ու քաղաքացու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը։

«Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին աջակցել այս անցումային կառավարությանը։ Այս գործընթացում պետք է ներառվի նաեւ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի առաջնորդությունը մեր ժողովրդի համար միշտ եղել է հույսի փարոս անցյալ ավելի քան 1700 տարիների մարտահրավերներով լի պատմության ընթացքում: Իբրեւ 1906 թվականին իր հիմնադրումից ի վեր բոլոր դժվարին ժամանակներում մեր ժողովրդին ուղեկից մի կազմակերպություն, որը կանգնած է եղել մեր ազգի կողքին թե՛ Օսմանյան, թե՛ խորհրդային կառավարման տարիներին, ինչպես նաեւ անկախության շրջանին, մենք այսու վերահաստատում ենք Հայաստանի պայծառ ապագան ապահովելու, բզկտված մեր Արցախը վերակառուցելու մեր խոստումը, ինչպես նաեւ վերահաստատում ենք մեր առաքելությունը հոգալու մեր ժողովրդի հումանիտար ու սոցիալական կարիքները Հայաստանում եւ ողջ աշխարհում»,- նշում են ՀԲԸՄ-ից։

Միությունից հայտնում են, որ առաջիկա շաբաթներին ՀԲԸՄ աշխարհասփյուռ համայնքի առաջնորդներին ժողովվելու են, որպեսզի միասնականորեն մշակեն պատերազմի հետեւանքները հաղթահարելու ռազմավարություններ եւ արագորեն վերադառնան պետականաշինության ու զարգացման ճանապարհին:

«Մենք աղոթում ենք մեր ազգի իմաստնության, մեր վերքերի շուտափույթ ամոքման ու այս քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար։ Մենք նաեւ խոնարհվում ենք մարտի դաշտում անմահացած հերոսների հիշատակի առջեւ, ու շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Նրանց խիզախությունն ու զոհողությունը անջնջելի հետք են թողել մեր սրտերում եւ դա ուղեկցելու է մեզ ողջ կյանքում։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի բոլոր համայնքներում բնակվող յուրաքանչյուր հայի մնալ հանձնառու, ուժեղ եւ միասնական, որպեսզի դիմագրավենք այս դժվարին ժամանակներին եւ միասին կառուցենք ավելի լավ ապագա»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:47
03 Մայիսի 2021
Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում
ԱԺ–ն, պայմանավորվածության համաձայն, չընտեց Փաշինյանին վարչապետի պաշտոնում
14:17
03 Մայիսի 2021
«Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ընդհանրապես». Փաշինյանը զայրացավ Հայաստանի սահմանների մասին հարցից
«Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ընդհանրապես». Փաշինյանը զայրացավ Հայաստանի սահմանների մասին հարցից
12:58
03 Մայիսի 2021
Փաշինյան. հավաքվել ենք՝ ի կատար ածելու ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ ձեռք բերած պայմանավորվածությունը, եթե դրանք խախտելու փորձեր լինեն, «Իմ քայլը» կընտրի վարչապետ
Նա նշել է, թե այս ընթացքում շատ շահարկումներ են լինում առ այն, որ ինչ-որ ուժեր փորձելու են վարչապետի ընտրության երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել
12:03
03 Մայիսի 2021
Փաշինյանն ու կինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ (ՎԻԴԵՈ)
Մեծ է հավանականությունը, որ 2021 թ.–ի 2–րդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակում մտցնեն. Փաշինյանն ու կինը պատվաստվել են.ՎԻԴԵՈ
11:10
03 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 145 նոր դեպք, 717 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 145 նոր դեպք, 717 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է
00:37
03 Մայիսի 2021
ՊՆ–ն մեկնաբանել է Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպը (ՎԻԴԵՈ)
ՊՆ–ն մեկնաբանել է Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպը (ՎԻԴԵՈ)
11:11
02 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 267 նոր դեպք, 640 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 267 նոր դեպք, 640 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
18:00
01 Մայիսի 2021
17 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
17–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
16:42
01 Մայիսի 2021
ԶՈՒ ավիացիան պատերազմի 44 օրերին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ԵՐԿՆՔԻՑ (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ ավիացիան պատերազմի 44 օրերին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ԵՐԿՆՔԻՑ.ՎԻԴԵՈ
22:47
30 Ապրիլի 2021
Սերժ Սարգսյանը բացատրել է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը
Սերժ Սարգսյանը բացատրել է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը
21:51
30 Ապրիլի 2021
Սասուն Միքայելյանը դուրս է եկել Փաշինյանի դե՞մ, Հայկ Մարությանի հետ լարվածությունն էլ սրվում է.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սասուն Միքայելյանը դուրս է եկել Փաշինյանի դե՞մ, Հայկ Մարությանի հետ լարվածությունն էլ սրվում է.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
21:42
30 Ապրիլի 2021
ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանում է
ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, եթե խնդիրը չլուծվեց պատվիրակությունը Կազանից կվերադառնա այլ օդանավով