Հայտնի հեռուստալրագրող Գայանե Փայտյանն առաջին անգամ մայրացել է

15.06.2017, 18:32
Հայտնի լրագրող, Հայկական երկրորդ հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը մայրիկ է դարձել։
 Հայտնի հեռուստալրագրող Գայանե Փայտյանն առաջին անգամ մայրացել է
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի լրագրող, Հայկական երկրորդ հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը երկվորյակ է ունեցել:

«Երկու երջանկություն. Էվա և Էլլա Էդուրադովնա Միհրանյաններ: Բարի գալուստ մեր աշխարհ», - հինգշաբթի Facebook-յան իր էջում գրել է երջանիկ մայրիկը։

Փայտյանի և նրա ամուսնու` Էդուարդ Միհրանյանի դուստրերը ծնվել են հունիսի 15-ի գիշերը` «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Գայանե Փայտյան ծնվել 1974-ի հունիս 30-ին Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:

Տարբեր տարիների նա աշխատել հայկական խորհրդարանի հասարակայնության հետ կապերի բաժնում, Հայկական երկրորդ հեռուստաալիքի լրատվական հաղորդման մեջ («Պրոմեթևս»-ի` «Լուրեր», «Նորք» ՀԸ `« Լրաբեր» հաղորդումների, տարբեր հեռուստատեսային ծրագրերի հեղինակ և վարող է):

Նա նաև Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրաքի, Իտալիայի, Քուվեյթի մասին պատմող ֆիլմերի հեղինակ է:- 0-