Հայտնի հաղորդավարուհու ամուսինը դարձել է Հայաստանի վարչապետի օգնական
20:43
29 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի մի շարք հրամանագրեր է ստորագրել կառավարության կազմում կատարվող նշանակումների վերաբերյալ։
Այսպես, իրավաբան Արամ Վարդևանյանը` հայտնի հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի ամուսինը, նշանակվել է վարչապետի օգնական, իսկ Գևորգ Մուրադյանը` կառավարության ղեկավարի խորհրդական։
Բացի այդ, կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է Վահե Ստեփանյանը։ -0-
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար