Հայտնի են մանրամասներ Հրազդանում 17–ամյա աղջկա բռնաբարության փաստով
03.07.2017,
16:17
Հունիսի 30–ին Հրազդանում 17–ամյա աղջկան բռնաբարել է իր նշանածը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 30–ին Հրազդանում 17–ամյա աղջկան բռնաբարել է իր նշանածը։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, հուլիսի 1-ին Մարգարյան ծննդատնից ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակչուհի, 17-ամյա Լուսինե Հ.-ն՝ «կուսաթաղանթի վնասվածք» աղտորոշմամբ։
Աղջիկը բժիշկներին հայտնել է, որ իրեն բռնաբարել են և ծեծի ենթարկել:
Ոստիկանության կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել Մարգարյան ծննդատնից ստացված ահազանգի փաստով:
Ըստ աղբյուրի, նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ, որտեղ Լուսինե Հ.-ն հայտնել է, որ հունիսի 30-ին ժամը 22:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում իր նշանածը՝ Գեղամ Հ.-ն, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, որից հետո մի քանի անգամ բռունցքով հարվածել է դեմքին:
Ոստիկանության կենտրոնական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ Լուսինե Հ.-ի նշանածին հայտնաբերելու ուղղությամբ: -0-

Загружается новость ... "Лево"