439.41
4.47
403.94
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունները

17:10
04 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ամենապահանջվածներն են` ծրագրավորման (20%), առևտրի և սպասարկման (16%), գովազդի և մարքեթինգի (9%) ոլորտի մասնագետներն ու ադմինիստրատիվ և գրասենյակային աշխատակիցները (8%)։

Այս մասին տեղեկացրեց Staff.am կարիերային հարթակի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը` չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում ներկայացնելով հայկական աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտությունների թեմայով հետազոտության արդյունքները։ Հետազոտությունը կազմակերպել է Staff.am–ը։

Загружается новость ... "Право"

Staff.am–ն անցկացրել է հետազոտություն` վերջին տարվա ընթացքում հավաքված վիճակագրական տվյալների հիման վրա։ Հետազոտությունը ներարում է հետևյալ թեմաները. թափուր աշխատատեղերի բաշխում ըստ մասնագիտությունների, «Տեղեկատվական տեխնոլոգիաների» հետազոտություններ, «Ֆինանսներ, բանկ և ապահովագրում», «Տուրիզմ և ժամանց», աշխատատեղերի բաշխում նեղ մասնագիտացված ոլորտներով և այլ։

Ավետիսյանի խոսքով, աշխատատեղերի քանակությամբ Հայաստանի աշխատաշուկայում առավել ակտիվ են ՏՏ ոլորտի ընկերությունները։ «Ծրագրավորողների կարիք կա ոչ միայն ՏՏ ոլորտում, այլ նաև բանկերում, ֆինանսական ոլորտում և այլ», – նշեց Ավետիսյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանում ամենից շատ աշխատատեղեր առաջարկում են ՏՏ ոլորտի ընկերությունները (35%), բանկերը, ֆինանսական և ապահովգրական կազմակերպությունները (12%), առևտրային ընկերությունները (12%), հեռահաղորդակցման ձեռնարկությունները (7%), նաև զբոսաշրջության և ժամանցի բնագավառի ընկերությունները (6%)։


Ավետիսյանը նշեց, որ Հայաստանի մարզերի քաղաքների շարքում աշխատանքի մասին հայտարարությունների քանակությամբ առավել ակտիվ են Աբովյանը (17%), Դիլիջանը (12%), Արմավիրը (8%), Գյումրին (8%), Մարտունին (8%) և Ջերմուկը (6%)։



«Աշխատանքի մասին հայտարարություններ մարզերում, որպես կանոն, ներկայացնում են մասնաճյուղերի լայն ցանց ունեցող ընկերությունները` բանկեր, ֆիանսական ձեռնարկություններ, հեռահաղորդակցման ընկերություններ և այլ», – ասաց նա։


Staff.am–ի համահիմնադիր Վահե Ավետիսյանն իր հերթին նշեց, որ հետազոտություններն անցկացվում էին Staff.am պորտալի տվյալների հիման վրա։

«Ներկա պահին մենք 60 հազար հետևորդ ունենք և մոտ 4 հազար ակտիվ այցելություններ ամեն օր, դրանք այն մարդիկ են, որոնք աշխատանք են փնտրում», – ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով, Staff.am–ը ստեղծվել է նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ, և Հայաստանում չկա նմանը»։

«Կայքն ունի iОS-ի և Android-ի վրա հիմնված հավելվածներ։ Ամեն ամիս մենք մշակում ենք մեծ թվով տվյալներ», – նշեց նա։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ