417.4
4.02
393.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են դարձել Հայաստանի բնակիչների սեռական խանգարումների պատճառները

16:37
13 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում սեռական խանգարումների պատճառը հիմնականում կապված է առողջական խնդիրների, ինչպես նաև վնասակար սովորությունների հետ, ասել է Հայաստանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի տնօրեն Սևադա Հակոբյանը։

«Շաքարային դիաբետը, սիրտ–անոթային հիվանդությունները, զարկերակային հիպերթենզիան և քրոնիկ բորբոքային հիվանդությունները, ավելորդ քաշը, հիպոկինեզիան, ծխելը, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը կարող են դառնալ սեռական խանգարումների պատճառ»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց Հակոբյանը։

Նա նշել է, որ հիվանդությունների առաջին ախտանիշները կարող են հայտնվել հենց սեռական խանգարումների տեսքով։ Սեքսապաթոլոգն առանձնացրել է նաև օրգանական և անօրգանական գործոններ, որոնք հանգեցնում սեռական խանգարումների։

«Օրգանականներին են պատկանում անոթների և նյարդային համակարգի խնդիրների հանգեցնող գործոնները, իսկ անօրգանականներին` զույգի միջանձնային խնդիրները, օրգանիզմի ֆիզիոլոգիական խախտումները»,– ընդգծել է Հակոբյանը։

Նրա խոսքով, Հայաստանում տղամարդկանց մոտ սեռական ամենատարածված խանգարումներն էրեկցիայի խնդիրներն ու վաղաժամ սերմնաժայթքումն է, կանանց մոտ` օրգազմի բացակայությունը, սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը, վագինիզմը։

«Հայաստանում սեքսապաթոլոգին են դիմում սեռական ակտիվ կյանք վարող միջին տարիքի տղամարդիկ»,– ասել է Հակոբյանը։

Նա հիշեցրել է նաև, որ խնդիր հայտնաբերելու դեպքում բուժում պետք է անցնեն երկու զուգընկերներն էլ։

Ավելի վաղ նա հայտնել է, որ մինչև 45 տարեկանում Հայաստանում սեռական խանգարումներից տառապում է տղամարդկանց 18-23 տոկոսը, սակայն 45-70 տարիքային կատեգորիայի համար այդ ցուցանիշը կտրուկ աճում է` մինչև 52 տոկոս։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան