+21
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են այս տարվա «Ավրորա» մրցանակի հավակնորդները

15:15
24 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը ներկայացրել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, հայտնում է մրցանակի կայքը։

Հավակնորդներն ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության և ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր և իրականացնելով մարդասիրական գործունեություն:

2017 թվականի մրցանակին են հավակնում`

• Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման, Սոմալի։ «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ։ Մարդու իրավունքների պաշտպանության համար և հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր և դուստր, ովքեր զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով։

• Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար. զբաղվում է Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաև՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով:

• Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր և բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:

• Դենիս Մուկվեգե, գինեկելոգ-վիրաբույժ և Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն. մանկաբարձ-գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական ևիրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:

• Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ և կաթոլիկ միսիոներ, ով տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:

2017թ. առաջադրված կազմակերպություններ`

Հավակնորդներից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել առաջադրել մինչեւ երեք կազմակերպություն՝ ստանալու 1 միլիոն դոլարի դրամաշնորհը:

Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման

• «Էլվան» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոն, Սոմալի
• «Վիվե Ժենե» թերապիայի և վերականգնողական կենտրոն, Բոսնիա և Հերցեգովինա
• Փանզի հիմնադրամ, ԱՄՆ և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

Ջամիլա Աֆղանի

• Հոգեկերտման և հավասարության կանանց իսլամական նախաձեռնություն (WISE), ԱՄՆ
• Միջկրոնական փոխըմբռնման Թանենբաում կենտրոն, ԱՄՆ
• Մարդու իրավունքների և աջակցության Կարամա ցանց (KNAHR), Աֆղանստան

Մուհամադ Դարվիշ

• Բժիշկներ առանց սահմանների (Շվեյցարիա)

Դենիս Մուկվեգե

• Yennenga Progress, Շվեդիա
• 2009թ. սեպտեմբերի 28-ի զոհերի, նրանց հարազատների և ընկերների միություն (AVIPA), Գվինեա

Թոմ Քաթինա

• Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ (AMHF), ԱՄՆ
• Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ
• Aktion Canchanabury, Գերմանիա

Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երևանում, որտեղ հայտնի կդառա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը և Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին և ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով:

Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն 2016թ. ապրիլի 24-ին դարձավ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր: Ականատես լինելով իր 72 հութու հարևանների սպանությանը՝ թութսի ժողովրդի ներկայացուցիչ Բարանկիցեն իր կյանքի քսան տարիները նվիրել է երկրում քաղաքացիական պատերազմի տարիներին բռնության և հալածանքների հետևանքով որբացած երեխաներին և փախստականներին ապահով օթեւան տալու գործին: Նա փրկել և կրթել է շուրջ 30 հազար երեխայի, իսկ նրա հիմնած հիվանդանոցում մինչեւ օրս բուժում են ստացել շուրջ 80 հազար հիվանդներ:

«Ավրորա» մրցանակը ստեղծվել է 2015թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից և շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մրցանակն ամեն տարի մեծարման կարժանացնի դափնեկրին մինչեւ 2023թ.՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության իրագործման ութ տարիների (1915-1923թթ.):

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ