Հայտնի է Երևանի նոր ոստիկանապետի անունը

08.08.2016, 18:25
Երևանի ոստիկանության վարչության նոր պետ է նշանակվել գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:
Հայտնի է Երևանի նոր ոստիկանապետի անունը
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի ոստիկանության վարչության նոր պետ է նշանակվել գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, հայտնում է shamshyan.com կայքը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Կայքի հաղորմամբ, նախքան նոր նշանակումը Սարգիս Մարտիրոսյանը զբաղեցրել է Շիրակի մարզային ոստիկանության վարչության պետի պաշտոնը։

Ավելի վաղ Հայաստանի ոստիկանապետի հրամանագրով գեներալ–մայոր Աշոտ Կարապետյանն ազատվել է Երևանի ոստիկանության վարչության պետի պաշտոնից։ -0-