Հայտնի է, թե ինչ եղանակ է սպասվում մայիսի առաջին օրերին

29.04.2020, 11:43
Հայտնի է, թե ինչ եղանակ է սպասվում մայիսի առաջին օրերին
Հայտնի է, թե ինչ եղանակ է սպասվում մայիսի առաջին օրերին

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայպետհիդրոմետ օդերևութաբանական կենտրոնը հերկայացրել է առաջիկա օրերի եղանակի տեսությունը։

Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Загружается новость ... "Лево"
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում ապրիլի 29-30-ը, մայիսի 01-03-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17 մ/վ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը սպասվում է +17…+19, գիշերը՝ +7…+9 աստիճան։-0-