Հայտնի է Եռաբլուրի շիրմաքարերը պղծողի անունը (ՎԻԴԵՈ)

01.08.2019, 18:35
Նրա խոսքով, վերևից Բարձրյալն է իրեն ասել։
Հայտնի է Եռաբլուրի շիրմաքարերը պղծողի անունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Եռաբլուր» պանթեոնում անհայտ անձինք ինչ–որ նյութեր են լցրել ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմաններին և շիրմաքարերին: որոնք գտնվում են։

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Право"

Միջոցառումների արդյունքում Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։

Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։

Armlur.am–ի հաղորդմամբ, պարզվել է կնոջ ինքնությունը` վերջինս Երևանի բնակիչ, 51–ամյա Գրետա Մնացականյանն է:

Պարբերականի հաղորդմամբ, ինքն այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Նրա խոսքով, վերևից (Բարձյալը) իրեն ասել է՝ «Ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին»։ Ինչը և արել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են։ -0-