Հայտնի բլոգեր Լապշինը` Հայաստանով շրջելու և Արցախ չմեկնելու մասին

22.01.2019, 15:48
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը երեքշաբթի լրագրողներին պատմել է Հայաստանով առաջիկա շրջագայության և զբոսաշրջային ծրագրերի մասին։
Հայտնի բլոգեր Լապշինը` Հայաստանով շրջելու և Արցախ չմեկնելու մասին
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը երեքշաբթի լրագրողներին պատմել է Հայաստանով առաջիկա շրջագայության և զբոսաշրջային ծրագրերի մասին։

Լապշինը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել Արցախ այցելելու համար, մի մասը նստել է Բաքվի բանտում, և նրան ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահի կողմից։

Գնդակոծության գոտի և վտանգավոր ճանապարհ

Բլոգերը նշեց, որ Հայաստան է ժամանում արդեն չորրորդ անգամ, և սա «բացարձակապես զբոսաշրջային այց է», որի ընթացքում նա մեքենա կվարձի, կշրջի երկրով և կծանոթանա այն վայրերին, որտեղ դեռ չի եղել։

Նրա խոսքով, նա կլինի Հայաստանում մինչև փետրվարի վերջ և ծրագրում է շատ վայրեր այցելել։

«Ես նաև ցանկանում եմ տեսնել Սյունիքը, որտեղ չեմ եղել, Մեղրին, և մեքենայով անցնել Հայաստանի ամենավտանգավոր ճանապարհով` դա Նռնաձոր գյուղն է»,– ասաց Լապշինը։

Բացի այդ, նա հայտնեց, որ հարցում է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարարություն և թույլտվություն խնդրել այցելելու սահմանամերձ գոտի։

«Իմ բլոգում ուզում եմ պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող գյուղերի բնակիչների կյանքի մասին, դա Նոյեմբերյանի շրջանն է և այլ վայրեր։ Հուսով եմ` ինձ թույլ կտան»,– ասաց Լապշինը։

Բլոգերը պատմեց, որ արդեն եղել է 140 երկրներում, և դրանց ֆոնին Հայաստանը «շատ արժանի տեղ է գրավում իր բնությամբ և ճարտարապետության, ինչպես նաև իր շատ հետաքրքիր և յուրօրինակ ժողովրդով, որի մասին կարելի է անվերջ խոսել»։

Արցախ այցելելը ծրագրերի մեջ չի մտնում

«Չեմ կարծում, թե Ղարաբաղ մեկնելը վտանգավոր է, պարզապես կարծում եմ, որ այժմ չպետք է դա անեմ Ադրբեջանի ներքաքաղաքական իրավիճակի պատճառով։ Որովհետև դա հնարավորություն կտա Ադրբեջանի ղեկավարությանը կրկին շեղել ժողովրդին իրական խնդիրներից»,– ասաց Լապշինը։

Նա հիշեցրեց, որ այժմ Ադրբեջանում ակցիաներ են անցկացվում ի պաշտպանություն բլոգեր Մեհման Գուսեյնովի, և այդ իրավիճակն իրեն լավ ծանոթ է։

«Շատ լավ եմ ճանաչում նրա հարազատ եղբայր Էմինին, ով ապրում է Շվեյցարիայում և պայքարում է նրա ազատման համար, կարծում եմ` պետք չէ Ադրբեջանին հնարավորություն տալ ինչ–որ կերպ շեղվել այդ թեմայից, պետք է մինչև վերջ գնալ, որ Մեհմանին ազատեն»,– ասաց նա։

Загружается новость ... "Право"

Հարցի պատմությունը

2016 թվականի դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը գրել է, որ իրեն ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցմամբ, որտեղ նա ներառվել է «սև ցուցակում» առանց Բաքվի հետ համաձայնեցման Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Բացի այդ, Ադրբեջանը մեղադրել է բլոգերին չճանաչված հանրապետության անջատողականության քարոզման համար։

Մի քանի ամիս անց Բաքվի դատարանը դատապարտել է Լապշինին երեք տարվա ազատագրման։ Հուլիսին Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել։

2017 թվականի սեպտեմբերին Լապշինն արդարացվել է Ադրբեջանի նախագահի կողմից և արտահանձնվել Իսրայել։ Հայրենիքում բլոգերը պատմել է Բաքվի բանտում ծեծի ենթարկվելու մասին, ինչպես նաև բացահայտել ադրբեջանական քարոզչամեքենայի մերկապարանոց հայտարարությունները։

Ադրբեջանի «սև ցուցակում» են օտարերկրացի քաղաքագետներ, հայտնի քաղաքական գործիչներ, արտիստներ, նկարիչներ, դերասաններ և արվեստի գործիչներ։ -0-