436.74
4.42
403.98
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայրենիքը պաշտպանող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն

17:59
11 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն, այդ ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ: Այս մասին հաղորդում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Այս և մի շարք այլ փոփոխություններ սահմանող «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունվել է 2020 թ. հոկտեմբերի 9-ին:

Նշվում է, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» կատարվել են լրացումներ և փոփոխություններ, որոնցով զորահավաքային զինվորական ծառայության անցած, ինչպես նաև՝ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցող, աշխատողների համար սահմանվել են հետևյալ երաշխիքները՝

• պահպանվելու է իրենց աշխատատեղը,

• այդ ժամանակահատվածը ներառվելու է իրենց աշխատանքային ստաժում,

• այդ ժամանակահատվածի համար իրենց համար կուտակվելու է ամենամյա արձակուրդի օրեր,

• բացի պետական բյուջեից տրվող վարձատրության, կողմերի համաձայնությամբ, կարող են վարձատրվել նաև գործատուի կողմից,

• միջին աշխատավարձի չափի հաշվարկի վրա չի ազդելու գործատուի կողմից տրվող վարձարտրության չափը,

• վերը նշված երաշխիքներն ունենալու են հետադարձ ուժ՝ սկսած Հայաստանի Հանրապետություն ռազմական դրություն հայտարարելու օրվանից։

Միաժամանակ, պետական հատվածի՝ ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված, իրենց աշխատանքներն անխափան իրականացնելու նպատակով, սահմանվել են, որ ռազմական դրության ժամանակահատվածում՝

• աշխատանքի վայրի փոփոխությունը չի համարվելու աշխատողի համար աշխատանքի էական պայմանի փոփոխություն,

• աշխատանքի վայրի փոփոխություն դեպքում աշխատողը նախապես չի ծանուցվելու,

• ամենամյա արձակուրդի մեջ գտնվող աշխատողին արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվելու,

• արտաժամյա, գիշերային և աշխատանքային ժամանակացույցով չնախատեսված՝ հանգստյան ու օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին, կատարված աշխատանքի համար աշխատողին չի վճարվելու հավելում։

«Օրենքով հստակեցվել են նաև, թե զորահավաքային զինվորական ծառայության անցած, ինչպես նաև՝ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցող աշխատողները ինչպիսի փաստաթղթերի ներկայացման դեպքում են կարող ազատվել աշխատանքային պարտականությունների կատարումից»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
12:07
04 Մարտի 2024
Հրուշակեղենի արտադրամասերից մեկում վտանգավոր տորթի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Տորթում կասկածել են աղիքային ցուպիկի առկայություն․ ՖՈՏՈ
10:09
04 Մարտի 2024
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը