440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայոց ցեղասպանության նոր բանաձևի 3 առանձնահատկություններն ըստ ցեղասպանագետի

17:00
31 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընդունած N296 բանաձևը երեք կարևոր առանձնահատկություն ունի, կարծում է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները նախօրեին ընդունել են թիվ 296 բանաձևը, որով ճանաչում ու դատապարտում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Փաստաթղթի կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ` 11–ը, ձեռնպահ է մնացել 3 կոնգրեսական։

Առաջին առանձնահատկությունը, ինչպես նշեց Մանուկյանը, բանաձևի երկրորդ կետն է, որում ասվում է, որ այսուհետ ԱՄՆ–ն ոչ մի ձևով չի առնչվելու Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականությանը։

Այս համատեքստում փորձագետը պարզաբանեց, որ ավելի վաղ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր նախաձեռնությունները և միջոցառումները բախվել են մերժման և թուրքական կազմակերպությունների հակահայկական կոշտ ելույթների։

«Այս փաստաթուղթը մեր համայնքին և ԱՄՆ–ի մեր կազմակերպություններին պաշտպանություն է տալիս, այսինքն, նրանք վստահ կարող են ասել, որ այն գործողությունները, այն մերժումը հակասում են ամերիկյան քաղաքականությանը»,– նշեց նա։

Загружается новость ... "Право"

Որպես երկրորդ առանձնահատկություն փորձագետը նշեց բանաձևի երրորդ կետը, որի համաձայն, ԱՄՆ–ն խրախուսում է Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկումը կրթական և տեղեկատվական աշխատանքում, մասնավորապես, դպրոցների և համալսարանների կրթական ծրագրերում։

«Տվյալ փաստաթուղթը պետական է, այն օրենքի ուժ, իրավաբանական ուժ որպես այդպիսին չունի, բայց ունի քաղաքական մեծ նշանակություն և կարող է օգտագործվել, օրինակ, համալսարաններում Հայոց ցեղասպանության մասին պարապմունքներ անցկացնելու համար»,– ընդգծեց Մանուկյանը։

Երրորդ, փորձագետի խոսքով, ԱՄՆ–ում ընդունել են փաստաթուղթ, որում նշել են, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Մանուկյանը կարծում է, որ բանաձևը լուծում է հայկական համայնքի ավելի պրակտիկ հարցեր և ներքին կիրառման ամերիկյան փաստաթուղթ է։

«Անշուշտ, այն ընդունել է միայն Ներկայացուցիչների պալատը, բայց մենք պետք է հասկանանք, որ դա արդեն պաշտոնապես ընդունված փաստաթուղթ է, իսկ ամերիկյան դատական համակարգում ցանկացած ընդունված փաստաթուղթ կշիռ ունի»,– ասաց նա։

Մանուկյանի խոսքով, բանաձևն էապես տարբերվում է նմանատիպ այլ փաստաթղթերից` եթե երկրների մեծամասնությունում ընդունվող փաստաթղթերում Հայաստանին և Թուրքիային կոչ է արվում բարելավել հարաբերությունները և լուծել խնդիրները, ապա ԱՄՆ բանաձևում նման կետ չկա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը