«Հայկական» տարրը համալրել է Մենդելեևի աղյուսակը

10.11.2016, 11:40
Չորս նոր տարրեր պաշտոնական կարգով ընդգրկվել են Մենդելեևի պարբերական համակարգում։
 «Հայկական» տարրը համալրել է Մենդելեևի աղյուսակը
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորս նոր տարրեր, այդ թվում` «օգանեսիումը», որը կոչվել է գիտնական Յուրի Հովհաննիսյանի պատվին, պաշտոնական կարգով ընդգրկվել են Մենդելեևի պարբերական համակարգում։

Այդ մասին հայտնի է դարձել Կիրառական և տեսական քիմիայի միջազգային միության մամուլի ծառայության աշխատակիցներից, հայտնում է rosbalt.ru–ն։

Ինչպես հայտնում է VistaNews–ը, մասնագետները պարզաբանում են, որ այսօրվանից 113–րդ տարրը կկոչվի «նիքոնիում»։ Հենց այդպես է, ըստ տարբերակներից մեկի, ճապոներեն հնչում «Ծագող արևի երկիրը»։

115–րդ տարրը կկոչվի «մոսկովիում»։ Այսպիսի անվանում է այն ստացել Մոսկվայի մարզի պատվին։ Հենց այստեղ է գտնվում Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը, որտեղ անցկացվել են այս բացահայտումներին հանգեցրած գիտափորձերը։

117 ատոմային համար ունեցող տարրը գրանցվել է պարբերական համակարգում «թեննեսին» անվանմամբ, ինչը վկայում է գերծանր քիմիական տարրերի ուսումնասիրման մեջ ԱՄՆ-ի Թեննեսի նահանգի մասնագետների ճանաչման մասին, իսկ 118-րդ տարրը փոխել է իր ժամանակավոր անվանումը մշտական «օգանեսիումի»: Այն անվանվել է հայազգի գիտնական, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի պատվին, ով մեծ ջանքեր է ներդրել քիմիական հետազոտությունների մեջ։ -0-