ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական բանկը տիրապետում է կենսաթոշակային ֆոնդերի ռեսուրսների բաշխման ողջ տեղեկությանը և պատրաստ է հրապարակել, թե որ ընկերույթւոններում են միջոցներ ներդրվել, հինգշաբթի լրագրողնորին ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Ըստ նրա, մասնավորապես, խոսքը գնում է Coca-Cola–ի և McDonalds–ի մասին։
ԿԲ ղեկավարը միաժամանակ նշեց, որ Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի թերի ներդրման պատճառով ֆոնդերը չեն ստացել նախապես ծրագրված գումարները և արդեն անձնակազմ են կրճատում, սակայն հայկական շուկայից հեռանալու մասին դեռ խոսք չկա։
Հայաստանի խորհրդարանն այս տարվա մայիսի 12–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են պարտադիր բաղադրիչի ներդրման հետաձգում մինչև 2018 թվականի հուլիսի 1–ը։ Մինչ այդ պարտադիր բաղադրիչի ներդրումը մասնավոր հատվածի համար նախատեսվում էր 2017 թվականի հուլիսի 1–ից։
Ընդհանուր առմամբ կուտակային կենսաթոշակային համակարգում, 2016 թվականի մարտի տվյալներով, գրանցվել է 143 580 մարդ, որոնցից 64 788–ը` պետհատվածի ներկայացուցիչներ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում