Հայկական «Բեթմենը» մասնակցել է խորհրդարանական ընտրություններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02.04.2017,
19:55
«ArmComedy» հումորային շոուի ռեզիդենտներն իսկական դիմակավորված ներկայացում են ցուցադրել ընտրությունների ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «ArmComedy» հումորային շոուի ռեզիդենտներն իսկական դիմակավորված ներկայացում են ցուցադրել Երևանի ընտրատեղամասերում կիրակի անցկացվող խորհրդարանական ընտրություններում։
Հումորիստներից մեկը` Նարեկ Մարգարյանը, քվեարկության է եկել հայտնի սուպերհերոս, կոմիքսների կերպար Բեթմենի կոստյումով։
«Չղջիկ մարդուն» ոստիկանությունը սկզբում թույլ չի տվել անցնել ընտրատեղամաս, բայց երբ Մարգարյանը հանել է դիմակը և ցույց է տվել դեմքը, նրան թույլ են տվել անցնել քվեարկության։
Ընտրահանձնաժողովի անդամները հումորով են վերաբերվել դերասանների արարքին, հայտնելով, որ հույս ունեն տեսնել նաև Սուպերմենին։
Կիրակի հանրապետությունում մեկնարկել են վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։–0–