Հայկական դպրոցների մի շարք առարկաների ծրագրերը կվերանայվեն. նախարար
29.08.2018,
16:55
Հետագա ուսումնական տարիների համար հնաարվոր է դպրոցական այնպիսի առարկաների վերանայում:

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հետագա ուսումնական տարիների համար հնաարվոր է դպրոցական այնպիսի առարկաների վերանայում, ինչպիսիք են` «Ֆիզկուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստութուն», «Տեխնոլոգիա» և «Ազգային պար», ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Գիտեմ, որ որոշ առարկաների ծրագրեր վերանայման կարիք ունեն, քանի որ գոյություն ունի բեռնվածության խնդիր, սակայն այս ուստարվա համար մենք չենք հասցրել փոփոխություններ կատարել ուսումնական ծրագրերում։ Այս տարի կաշխատենք արդեն առկա ուսումնական ծրագրերով, բայց հաջորդ տարի կվերանայենք այս առարկաների ծրագրերը»,– չորեքշաբթի ասաց նա լրագրողներին։
Նախարարի խոսքով, համեմատաբար վերջերս դպրոցական ծրագրում ընդգրկված առարկաների, օրինակ, շախմատի դասավանդումն անհրաժեշտ է։
«Բայց անընդունելի է, որ այդ առարկաների դասերը վերածվեն ինչ–որ այլ բանի կամ ծնողների համար բեռ դառնան»,– ասաց նա։
Հարությունյանը նաև հայտնեց, որ նոր ուսումնական տարում նախատեսված չէ նոր առարկաների ներդրում։
«Հավաստիացնում եմ, որ ուսումնական ծրագրում նոր առարկայի ներդրումը երկար ժամանակ է պահանջում»,– ասաց նա։ -0-