Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին այսօր չունի կաթողիկոս․ Նիկոլ Փաշինյան
06.11.2025,
14:17
Փաշինյանի խոսքով՝ երեխա ունենալու բերումով նա չի կարող լինել կաթողիկո
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին այսօր չունի կաթողիկոս, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
«Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի աշխարհիկ անունը, խմբ․) կաթողիկոս չի։ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Կա մարդ, որը ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ երեխա ունենալու բերումով նա չի կարող լինել կաթողիկոս։
«Նա Կտրիճ Ներսիսյան ա, դրա համար ենք մենք ասում Կտրիճ Ներսիսյան, որովհետև նա կաթողիկոս չի», - հայտնեց Փաշինյանը։

