Հայաստանյան ուշացող գարու՞ն, թե՞ ապրիլյան կատակ

28.03.2017, 18:00
Մարտի վերջին օրերը Հայաստանում ավելի տաք կլինեն, քան ապրիլի առաջին օրերը:
Հայաստանյան ուշացող գարու՞ն, թե՞ ապրիլյան կատակ
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի վերջին օրերը Հայաստանում ավելի տաք կլինեն, քան ապրիլի առաջին օրերը, ասվում է Հիդրոմետկենտրոնի կանխատեսման մեջ։

Օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում մարտի 29–30–ը կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ ապրիլի 1–ի ցերեկը կրկին կնվազի 6-8 աստիճանով։

Մարտի 29–ին, 30–ին և 31–ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 31–ի երկրորդ կեսին և ապրիլի 1-2–ին Երևանում և Հայաստանի գրեթե բոլոր մարզերում սպասվում են տեղումներ։

Ապրիլի 1–ի և 2–ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում սպասվում է սառնամանիք (–1... -6)։ Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 20-25 մետր վայրկյան։

Երևանում մինչև մարտի 31–ն օդի ջերմաստիճանը կկազմի մինչև +20, իսկ ապրիլի 1–ի և 2–ի ցերեկը կնվազի մինչև +13 աստիճան, գիշերը` մինչև +7 աստիճան։ -0-